Ռուսաստանը դատապարտել է «որոշակի ուժերի» կողմից Սիրիայում իրավիճակն ապակայունացնելու փորձերը:
«ՍԱՀ-ում հոկտեմբերի 21-ին ծայրահեղականների հարձակումը ցույց է տալիս, որ հենց հույսի նշույլներ են հայտնվում, որոշակի ուժեր գործը տանում են ապակայունացման»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Խոսելով Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ հրադադար հաստատելու մասին՝ Լուկաշենկոն կարևորել է Դամասկոսի կողմից այն ընդունելու քայլը՝ նշելով, որ դրանով նա հաստատում է արյունահեղությունը դադարեցնելու իր պատրաստակամությունը՝ ճանապարհ բացելով քաղաքական երկխոսության համար:
Նա նշել է, որ չնայած կրակը դադարեցնելու պատրաստակամություն են հայտնել նաև մի քանի զինված խմբավորումներ, թեկուզ՝ ոչ բոլորը և որոշակի պայմանների համաձայն, սիրիական կանոնավոր բանակը միշտ առաջինն է դա անում:








































