Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քուրբան բայրամի ավարտից հետո Իրանն ու Պակիստանը պլանավորել են ստորագրել գազատարի կառուցման վարկային պայմանագիր: Այս մասին հայտնել է պակիստանյան աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Թեհրանի և Իսլամաբադի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի կողմից 250 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին՝ գազատարի պակիստանյան հատվածը կառուցելու համար: Աղբյուրի պնդմամբ՝ Իրանը նաև առաջարկում է 250 միլիոն դոլարի հավելյալ վարկ, որը կտրամադրվի իր կոմերցիոն բանկերի կողմից:
Ընդհանուր առմամբ, Իրանը Պակիստանին կհատկացնի 500 միլիոն դոլարի վարկ: Գազատարի նախագծի իրագործումից հետո Իրանն օրական 750 միլիոն խորանարդ մետր գազ կհատկացնի Պակիստանին: Անհրաժեշտության դեպքում այդ ցուցանիշը կհասցվի մինչև 1 միլիարդ խորանարդ մետրի:







































