Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Իսկական «Ալա-բալա-նիցա» (տեսանյութ)

Երևանի Խանջյան 20 շենքի մոտակայքում՝ Jose ռեստորանային համալիրի հարևանությամբ կառուցվող շենքում երեկ փլուզում տեղի ունեցավ, շինարարները մնացին փլատակների տակ: Ընդհանուր առմամբ, տուժեց 11 մարդ, որոնցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Այս նորակառույցը, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, պատկանում է Jose ռեստորանային համալիրին: Իսկ Jose-ի համասեփականատերը, ինչպես հայտնի է, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկ Մհեր Ավետիսյանն է, ով հայտարարել էր, որ ռեստորանի մի մասը վաճառել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: Մեր տեղեկություններով, Jose-ի հարևանությամբ կառուցվող նորակառույցը պատկանում է հենց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

2009 թվականին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կանաչ տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվություն է տվել «Մանկական զվարճալիքներ կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին: Վերջիններս էլ շինաշխատանքները վստահել են «Չիլինգարյան դիզայն և շինարարություն» ՍՊԸ-ին: Այս տարվա օգոստոսին քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը վարչական տույժի է ենթարկել «Մանկական զվարճալիքներ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանին և ինքնակամ շինարարության փաստի վերաբերյալ տեղեկացրել Երևանի քաղաքապետարանին: Բանն այն է, որ շինաշխատանքների թույլտվության ժամկետը լրացել էր, բայց տարածքում շինարարությունը շարունակվել էր: Քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչությունն իրականացրած ստուգումների ժամանակ բացահայտել էր, որ իրոք շինթույլտվության ժամկետը լրացել է: Կազմվել էր արձանագրություն, սահմանվել տուգանք, իսկ շինարարությունը դադարեցվել էր: Դրանից հետո օրենքով սահմանված կարգով ընկերությունները պետք է դիմեին ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու համար, բայց չեն դիմել ու անարգել շարունակել են կառուցապատումը մինչև երեկ:

Փաստացի Երևանի կենտրոնում՝ կանաչ տարածքների հաշվին օրը ցերեկով ապօրինի շինարարություն է կատարվել, իսկ իրավասու մարմինները աչք են փակել դրա վրա: Քաղաքապետարանը բավարարվել է միայն շենքի սեփականատերերին 2 մլն դրամ տուգանելով՝ հետամուտ չլինելով, որպեսզի երկարացվի շինարարության թույլտվության ժամկետը: Ակնհայտ է, որ հասարակ մահկանացուն չէր համարձակվի նման գործունեություն ծավալել Երևանի կենտրոնում, և փաստ է, որ շինության սեփականատերը ազդեցիկ մեկն է:

Շինության հետ կապված մյուս խնդիրն այն է, որ այն հանրային տարածքում է կառուցվում: Ինչո՞ւ են իրավասու կառույցները այգու տարածքում շինություն կառուցելու թույլտվություն տվել: Այս հարցի պատասխանը չկա: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե սխալ թույլտվություն է տրվել, կառույցը սխալ տեղում է կառուցվում: «Կանաչ գոտիներում ցանկացած կառույցի տեղադրումը հետամնացության դրսևորում է: Լավ կլինի, որ սա առիթ հանդիսանա և այդ կառույցն այդտեղից վերանա: Մի երկու հոգու որ պատժեն, քավության նոխազ գտնեն, նման խնդիրներ այլևս չեն լինի Երևանում»,- ասաց ճարտարապետը:

«Երևան նախագիծ» ինստիտուտի նախկին տնօրեն, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը շենքի փլուզման մի քանի պատճառ առանձնացրեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ճարտարապետը նշեց, որ եղել է դեպքի վայրում և նախնական պարզել, թե ինչը կարող էր լինել փլուզման պատճառ: «Պատճառը վերևի հարկի ծածկն անելու ժամանակ տախտակամածի՝ «աբալովկա» կոչեցյալի ոչ լիարժեք ամրությունն էր: Բետոն լցնելու ժամանակ էլ հավանաբար փլուզումը եղել էր: Տակի ծածկի սյուներն էլ էին վնասված, լավ կլիներ ընդհանրապես քանդել այդ սյուները: Պետք է փորձաքննություն կատարվի՝ պարզելու փլուզման պատճառները, բայց առաջին տպավորությունս այն էր, որ շինարարները շինարարական տեխնոլոգիաների պահպանման կանոններն են խախտել: Կարող է նաև հաշվարկների մեջ են սխալվել»,- ասաց ճարտարապետը: Ընդհանրապես, Գուրգեն Մուշեղյանի խոսքով, այս օբյեկտը չպետք է այդտեղ լիներ, քանի որ դա այգու մի հատվածն է և հանրային օգտագործման տարածք: Ճարտարապետը նշեց, որ օրենսդրական դաշտը բավարար է ոլորտում կարգուկանոն հաստատելու համար: Ըստ օրենքի՝ նախքան նախագծին հավանություն տալը, այն պետք է անցնի փորձաքննություն: Սահմանված է նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն, շինարարների կողմից պետք է պահպանվեն շինարարության տեխնոլոգիաները: Այլ հարց է, թե արդյոք պահպանվում են այս ընթացակարգերը:

Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Լուսինե Մարգարյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե ո՞վ պետք է վերահսկի, որպեսզի շինարարական կազմակերպությունները հետևեն անվտանգության նորմերին, որպեսզի շինարարական աշխատանքների ժամանակ դժբախտ դեպքեր չգրանցվեն, իսկ տուժածներն էլ համարժեք փոխհատուցում ստանան: Նա նշեց, որ այս հարցերին առայժմ չեն կարող պատասխանել: Երևանի քաղաքապետարանից նույնպես ասացին, որ այս հարցերն իրենց իրավասության շրջանակներում չեն:

«Չիլինգարյան դիզայն և շինարարություն» ՍՊԸ աշխատակիցները երեկ չպատասխանեցին մեր հարցերին՝ նշելով, որ ընկերության տնօրեն Հայկ Շատվերյանը տեղում չէ:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը դեպքի կապակցությամբ երեկ քրեական գործ է հարուցել ՀՀ քր.օր.-ի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):

Հ. Գ. Հիշո՞ւմ եք` «Ալա-բալա-նիցա» ֆիլմում, երբ հարուստ կառուցապատողը էլիտար շենք է կառուցում առանց երկաթե կոնստրուկցիաների և շինարարների տարակուսանքին հակադարձում է, թե` իմ ընկերները, որ առանց արմատուրայի են կառուցում, ի՞նչ է լինում: Այնուհետև իր շենքի ամրությունն ապացուցելու համար մի երկու անգամ թռչկոտում է, ինչի հետևանքով շենքը փլուզվում է, ինքն էլ գնում է այլ աշխարհ: Փաստորեն այդ կատակը այնքան էլ հեռու չէր հայկական իրականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում