Ի պատիվ լոնդոնյան մետրոպոլիտենի 150-ամյակի՝ նրա գծերին կրկին շոգեքարշ է դուրս եկել: Բացի այդ՝ ճանապարհին նկատվել է նաև մետրոյի 353 համարանիշով ամենահին վագոնը, որը կառուցվել է 1892թ-ին:
Հարկ է նշել, որ իր գոյության տարիների ընթացքում անգլիական մայրաքաղաքի մետրոն լուրջ փոփոխություններ է կրել: Ի սկզբանե այնտեղ կիրառվել են շոգեքարշային շարժիչներ, իսկ հիմա գնացքներն աշխատում են էլեկտրականությամբ: Այն ժամանակ երրորդ կարգի վագոնի տոմսը արժեր 3 պենս, իսկ հիմա երթևեկությունն արժենում է 4,3 ֆունտ:








































