Իլոնոյսի համալսարանի աշխատակիցները վստահ են՝ եթե դուք միսը պատրաստում եք բարձր ջերմաստիճանում, երբ նրա վրա կաշի է առաջանում՝ արտադրվում են հատուկ նյութեր՝ հաղորդում է The Daily Mail: Հենց այդ պատճառով արյունատար անոթներում առաջանում են խոցեր: Արդյունքում անոթները պնդանում են՝ մեծացնելով սրտային հիվանդությունների հավանականությունը:
Իսկ եռացնելը և գոլորշու վրա եփելը ամենաանվտանգ պատրաստման միջոցն են: Հիմնականում վտանգի մեջ են գտնվում դաբետով հիվանդները, որոնց մոտ բարձր է սրտի հիվանդությունների հավանականությունը: Կաթվածներն ու սրտային հիվանդությունները ամենատարածված մահացության պատճառներն են դիաբետով հիվանդների շրջանում:
Դիետոլոգները դիաբետիկներին խորհուրդ են տալիս խուսափել նման սննդամթերքից, քանի որ դրանք երկար ժամանակ մնում են օրգանիզմում և վնաս են հասցնում: Նման նյութերը շատ են ցանկացած մսի մեջ, և հատկապես խճողակում: Համբուրգերներն ամենավտանգավոր սննդատեսակն են համարվում:











































