Irib News-ի փոխանցմամբ՝ վերջին կես տարվա ընթացքում Իրանը 29 տոկոսով մեծացրել է ոչ նավթային ապրանքների արտահանումը: Այս մասին հայտարարել է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սեյեդ Շամսադդին Հուսեյնին:
Վերջինիս խոսքերով՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորները գտնվում են միանման դիրքերում ու հավասար պայմաններում արտաքին առևտրի առավելություններից օգտվելու հարցում: Նա հավելել է, որ պատժամիջոցների դեմ պայքարում բենզինի և էլեկտրաէներգիայի արտահանումը գտնվում է դրական մակարդակում:
Ֆինանսների նախարարի խոսքերով՝ արևմտյան երկրների կողմից Իրանի դեմ սանձազերծած տնտեսական պատերազմն իր ազդեցությունն է ունենում նաև քաղաքականության վրա՝ քարոզչական ու հոգեբանական ճնշման տեսքով:






































