Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորական նամակ է հղել Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սարգսյանը հաջողություններ ու բազմաթիվ նվաճումներ է մաղթել Իվանիշվիլիին վերջինիս պատասխանատու առաքելությունում.
«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր ազդակ հաղորդել երկկողմանի համագործակցությանը, որը հենված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հրավիրել ձեզ՝ պաշտոնական այցով ժամանելու Հայաստան ձեզ համար հարմարավետ ժամանակ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































