Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Քուրբան բայրամի կապակցությամբ Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը.
«Կարծում եմ, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը ժողովրդի ցանկությամբ կվերածվի նոր փուլի: Ես տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր քաղաքացիներին: Ես շնորհավորում եմ մեր բոլոր եղբայրներին՝ Սիրիայի ժողովրդի գլխավորությամբ: Մեկ տարուց ավելի է, ինչ Սիրիայի ժողովուրդը ենթարկվում է ավիացիայով ու ծանր զենքերով հարվածների: Նրան ցանկանում եմ խաղաղություն»: