Մեծ Բրիտանիայում հինգշաբթի օրն առաջին անգամ կատարվել է Բեթհովենի նախկինում անհայտ ստեղծագործությունը: 192 տարի առաջ ստեղծված ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել Մանչեսթերի համալսարանի երաժշտական դահլիճում, տևել է ընդամենը 2 րոպե:
Հենց այստեղ է աշխատում Բարրի Կուպերը, ով Բեթհովենի ստեղծագործությունը հայտնաբերել է երգահանի նշումների նոթատետրն ուսումնասիրելիս, որը թվագրվում է 1820-ին:
Գիտնականի խոսքով` Բեթհովենը ստեղծել է Pange, Lingua կաթոլիկական հիմնի նոր դաշնակումը:
Գիտնականները չգիտեն` արդյոք երբևէ կատարվել է Բեթհովենի այդ ստեղծագործությունը: Հնարավոր է` դա տեղի է ունեցել 1820-ին, երբ դուքս Ռուդոլֆին արքեպիսկոպոսի աստիճան է շնորհվել:
Կուպերի խոսքով` ստեղծագործությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ Բեթհովենը հազվադեպ է հոգևոր երաժշտություն գրել:











































