Samsung Electronics-ի մաքուր եկամուտը 2012-ի III եռամսյակում աճել է 91%-ով և կազմել 5,97 մլրդ դոլար` նախորդ տարվա 3,13 մլրդ դոլարի դիմաց: Ընկերության եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է 26%-ով և կազմել 47,52 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 37,59 մլրդ դոլար ցուցանիշի դիմաց: Հաշվետու ժամանակաշրջանում օպերացիոն եկամուտն աճել է 91%-ով և կազմել 7,4 մլրդ դոլար` 2011-ի III եռամսյակի 3,87 մլրդ դոլարի դիմաց: Այս մասին տեղեկացվում է ընկերության պաշտոնական հաշվետվությունում:
2012-ի հաշվետու ժամանակաշրջանում Samsung-ի բջջային սարքերի վաճառքն աճել է 82%-ով, այսինքն` ընկերությունն իրացրել է մոտ 58 մլն սարք:
Samsung Electronics-ը հեռուստահաղորդակցության և թվային սարքավորումների առաջատար արտադրողներից է: Ընկերությունն արժե 160 մլրդ դոլար:










































