Microsoft ընկերությունը այսօր ուղիղ կեսօրին սկսում է 140 երկրներից յուարքանչյուրում նորույթի՝ Windows 8 օպերացիոն համակարգի վաճառքը, որը ներկայացված է 37 լեզուներով: Այս մասին հայտարարել է Microsoft-ում Windows-ի նախագահ Սթիվեն Սինոֆսիկը:
Նրա խոսքերով՝ օպերացիոն համակարգը ներկայացվելու է մի քանի տարբերակով՝ Windows 8 և Windows 8 Pro: Նրա առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է նաև սենսորային սարքավորումների համար: Windows 8-ով աշխատելու դեպքում նյութ հավաքելը հնարավոր է ոչ միայն մկնիկի և ստեղաշարի օգնությամբ, այլ էկրանին հպվելով:
Ընկերությունը միաժամանակ թողարկում է Internet Explorer 10-ը՝ համացանցում սենսորային սարքավորումներով աշխատելու համար, ինչպես նաև Windows RT-ը, որը նախատեսված է պլանշետների համար:










































