Դատելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերից` Հանրապետական կուսակցության համար օրախնդիր է «Բարգավաճ Հայաստան»-ին իրենց միավորվելու հարցը: Մի՞թե ՀՀԿ-ն այնքան թույլ է, որ անընդհատ ԲՀԿ-ին հիշեցնում է «ժամկետանց» հուշագրի մասին:
«Ժողովուրդ»-ի այս հարցին Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հակառակը, մենք համարում ենք, որ քաղաքական պայմանավորվածությունները բավական լուրջ գործ են, իսկ այդ պայմանավորվածությունը եղել է, որից հետո ոչինչ չի փոխվել: Ընդամենը խոսքն այն մասին է, որ քաղաքական պայմանավորվածությունները ՀՀԿ-ն մինչև վերջ պահում է»:










































