Thursday, 02 07 2026
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները

Հանցագործ մարզպետի լկտի հերքումները. մամուլ

Մի քանի քրեական գործերով հասարակությանը հայտնի հանգամանքներում որպես մեղադրյալ չներգրավված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ որոշել էր էթիկայի մասին հրապարակավ դասեր տալ: Լիսկա մականունով հայտնի մարզպետի զայրույթի առիթը «Ժողովուրդ»- ի երեկվա համարում հրապարակված լուրն էր, ըստ որի`մարզպետը բարկացել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մնացած պաշտոններից բացի, նաև Սյունիքի մարզպետի պորտֆելն է պահանջել:

«Նա այնքան զայրացած է եղել, որ անգամ հայհոյել է»,- գրել էր թերթը`չնշելով թե ում: «Թարսի պես» երեկ առավոտյան, Սերժ Սարգսյանը մեկնել էր Սյունիքի մարզ և ամենայն հավանականությամբ ոչ հաճելի բովանդակությամբ զրույց ունեցել մարզպետի հետ`«մեծ-մեծ խոսելու, լարված իրավիճակում մթնոլորտն առավել թեժացնելու համար»: Այնուհետև Խաչատրյանը շտապել է հեռախոսով հրահանգել անձնական օգտագործման լրագրողներին`մի կոպիտ հերքման տեքստ պատրաստել ու տարածել: Եվ ահա կեսօրին մարզպետի հերքման տեքստը տարածվեց: Բայց դա իրականության հետ կապ չունի:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները նոր մանրամասներ հաղորդեցին այդ «չարաբաստիկ» հանդիպման վերաբերյալ: Պարզվում է`օրերս մարզպետի մոտ ժողովի գնացած մարզպետարանի վարչության աշխատակիցները, փոխմարզպետերը և մարզպետի մտերմուհիները (մի քանի ուսհաստատությունների ղեկավարներ) (անուններ առայժմ չենք հրապարակում), երբ փորձել են տեղեկանալ Խաչատրյանի պաշտոնանկության և արտերկրում որոշ ժամանակով բուժման կուրսեր անցնելու լուրերի մասին, մարզպետն ակնարկել է, որ կարճատև արձակուրդ է մեկնելու` մինչև իրավիճակը հանդարտվի: Այդ հավաքի ժամանակ նա նաև հայտարարել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզպետի պաշտոնն է ուզում` միաժամանակ հիշեցնելով, որ «Սյունիքը հանրապետականներինն է»: Մնացածը, ինչպես կասեր Ծառուկյանը, հաջորդ դասին:

Հ. Գ. «Ժողովուրդ»-ի որոշ գործընկերներ երեկ զարմանայի փութաջանությամբ շտապեցին տարածել Լիսկայի չստացված հերքումը ավելորդ համարելով սպասել` տեղեկատվության սկզբնաղբյուրի արձագանքին: Հուսանք այս տեքստը ևս նույն ակտիվությամբ կտարածվի` որպես լկտի հերքման հերքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում