Վրաստանի կառավարության առաջին նիստում քննարկվել են «հրատապ հարցեր»: Այդ մասին նիստի ավարտին հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Մենք խոսել ենք գյուղատնտեսության նախարարության մասին: Ցանկանում ենք գարնանից պլանավորել, թե ինչ տեխնիկա է հարկավոր գնել և ինչպիսի միջոցներ են դրա համար հարկավոր: Այսինքն, մենք պետք է առաջին փուլի պլան մշակենք: Բացի այդ, մենք անդրադարձել ենք նաև առողջապահության ոլորտին», -նշել է Իվանիշվիլին:
Նրա խոսքերով՝ վերջին ժամանակներս հստակ խնդիրներ են երևում բռնի տեղահանված մարդկանց շրջանում: Այս հարցը ևս պետք է լուծել հրատապ կարգով:
«Հնարավոր է՝ առաջին փուլում, մենք ստիպված լինենք հաճախակի հանդիպել», -ասել է վարչապետը: