Հայտնի է դարձել, թե ինչու է համերգից մի քանի օր առաջ չեղյալ հայտարարվել Ֆիլիպ Կիրկորովի՝ Բաքվում կայանալիք համերգը: DRUGOY շոուն պետք է կայանար Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 9-ին Baku Crystall Hall սրահում: Բոլոր տոմսերը վաճառվել էին դեռևս մեկ ամիս առաջ, սակայն երգչին անսպասելիորեն տեղեկացնում են, որ համերգը չի կայանա:
Utro.ru կայքի փոխանցմամբ` համերգը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը, հովանավորում է 13-ամյա տաղանդավոր երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Բաքուն Կիրկորովից պահանջում է դադարեցնել համատեղ համերգները հայ պատանի երգչի հետ: Ֆիլիպ Կիրկորովն իբրև թե հրաժարվել է այս պահանջից, այդ պատճառով Բաքվում վերջինիս համերգը չեղյալ է հայտարարվել:







































