Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը դադարեցնում է կրակը մահմեդական Իդ Ալ-Ադհա տոնի կապակցությամբ, սակայն՝ կոշտ պայմաններով: Ինչպես հաղորդում է САНА տեղեկատվական գործակալությունը, զորքերը կվերսկսեն ռազմական գործողությունները «խաղաղ բնակիչների վրա հարձակման կամ ահաբեկչության դեպքում»:
Բացի այդ, սիրիական կողմն իրեն իրավունք է վերապահելու պատասխանել հարևան երկրների տարածքից զինված խմբավորումների ոտնձգություններին, ինչպես նաև արձագանքել, եթե ահաբեկչական խմբավորումներն օգտվեն խաղաղ դադարից՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար:
Բանաձևում հաղորդվում է, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն հոկտեմբերի 26-29-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ժամանակավոր զինադադարի կոնկրետ ժամը չի նշվում:
Ապստամբներն էլ իրենց հերթին պահանջել են բանտերից ազատ արձակել բոլոր ընդդիմադիրներին: Նրանք նաև հայտարարել են, որ իրենց ուղղությամբ եկած յուրաքանչյուր փամփուշտի դիմաց հարյուրով կպատասխանեն:
Մահմեդական ծայրահեղական մի քանի խմբավորումներ հրաժարվել են զինադադարից և հայտարարել են, որ չեն խաբվի իշխանությունների հետ հանցավոր պայմանավորվածությամբ:










































