Հռոմի վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժել է Ուկրաինային հայազգի Արսեն Ավակովի արտահանձնման հայցը: Այս մասին հաղորդել է Ուկրաինացիների քրիստոնեական համայնքի ղեկավար Օլես Գորոդեցկին:
Ավակովի ներկայացուցիչը հայտնել է, որ Հռոմը մերժել է Ուկրաինայի հայցը, քանի որ բացակայում են բոլոր հիմքերը:
Նշենք, որ Ավակովի դեմ քրեական գործ էր հարուցվել, որից հետո նա մուտք էր գործել Իտալիա: Ավելի ուշ նրա հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարավել։
Նրա պաշտպանությունը դատարանին ներկայացրել է փաստաթղթեր, որոնք վկայում են Ուկրաինայում Ավակովի հետապնդման մասին և ապացուցում են, որ այդ ամենն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով: Այս ամենը հաշվի առնելով՝ դատարանը նրան ազատ է արձակել:







































