Դոնեցկի «Շախտյոր»-ի գլախվոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր խաղացողների ցուցադրած խաղը ամենահետաքրքիրն ու գրավիչն է անվանել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում:
«Ես դիտել եմ նաև այլ խաղեր: Այս շաբաթ, հավանաբար, ամենահետաքրքիրն ու ամենագրավիչը հենց մեր խաղն էր «Չելսի»-ի դեմ: Միգուցե նաև «Բորուսիա»-«Ռեալ» խաղն էր մի քիչ մոտ մեր խաղին իր գրավչությամբ»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Դոնբաս Արենա»-ում կայացած խաղում Դոնեցկի «Շախտյոր»-ը կարողացավ 2:1 հաշվով հաղթանակի հասնել «Չելսի»-ի նկատմամբ, իսկ գոլերն իրենց հաշվին գրանցեցին Ալեքս Տեյշերան, Ֆերնանդինյոն ու Օսկարը:










































