Սիրիական բանակի ղեկավարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Իդ Ալ-Ադհա մահմեդական տոնի ժամանակ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստաալիքը:
Դրա հետ մեկտեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ ապստամբների հարձակումների դեպքում զինվորականներն իրենց իրավունք են վերապահում պատասխան կրակ բացել:






































