Friday, 03 07 2026
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին

Քանդում են Ծառուկյանի միֆը

ԲՀԿ-ին կոալիցիոն հուշագրի մասին է հիշեցրել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը` նախօրեին Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին:

Սա, անշուշտ, արդեն այլ մակարդակ է, քան Շարմազանովը կամ Գալուստ Սահակյանը, և եթե սովորաբար բավական զգույշ և նրբանկատ Տիգրան Սարգսյանն է «Բարգավաճ Հայաստան»-ին հիշեցնում 2011 թվականի կոալիցիոն հուշագրի մասին, այստեղ ուրեմն խնդիրը Սերժ Սարգսյանի օրակարգում շատ ավելի հիմնարար է դրված, քան կարող էր թվալ: Այսինքն` խնդիրը այստեղ մի քիչ ավելին է, քան զուտ քարոզչական էֆեկտը:

Հանրության զգալի մասին սա հիմք է տալիս պնդելու, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին փորձում է պարտադրել աջակցություն նախագահական ընտրություններում: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզունակ չէ, որքան թվում է:

Գագիկ Ծառուկյանին այս հիշեցումներն իրականում պայմանավորված չեն նրանով, որ Սարգսյանը Ծառուկյանին փորձում է պարտադրել սատարել իրեն նախագահական ընտրություններում: Այստեղ խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ստիպված լինի հրապարակավ հրաժարվել կոալիցիոն հուշագրից: Առայժմ Ծառուկյանը չի անում այդ բանը, այսինքն` նրա փոխարեն առայժմ նրա մանկլավիկները և ԲՀԿ-ի այլ դեմքեր են խոսում: Իսկ ԲՀԿ-ում, իհարկե, գնահատում են միայն պաշտոնական խոսքը, համենայնդեպս` այլ կուսակցությունների և ուժերի պարագայում:

Եվ ուրեմն ԲՀԿ-ի պարագայում էլ մանկլավիկների կամ կուսակցական այլ ֆունկցիոներների խոսքը, այսես ասած, «հաշիվ չէ»: Քանի դեռ Ծառուկյանը չի հրաժարվել, կնշանակի` ԲՀԿ-ն դեռևս ստորագրում է Սերժ Սարգսյանին սատարելու տակ: Իսկ Սերժ Սարգսյանին այդ սատարումը պետք չէ: Սերժ Սարգսյանին պետք է, որ Ծառուկյանը հրաժարվի ստորագրությունից: Դրանով պարզ կերևա, թե ինչքանով է Ծառուկյանի խոսքը գործ:

Այսինքն` այսօր էլ երևում է, երբ մարդը մեկ տարի առաջ ստորագրում է սատարման մասին ինչ-որ թուղթ, իսկ հետո սկսում է հանդես գալ, այսպես, ասած, ընդդիմության դիրքերից:

Այսինքն` ԲՀԿ առաջնորդը վաղուց է ցույց տվել, որ խոսքը, մեղմ ասած, այնքան էլ գործ չէ: Սակայն զուտ ֆորմալ տեսանկյունից դա կերևա, երբ Ծառուկյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի համար ստորագրությունից:

Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ-ի ներկայիս հիշեցումները ըստ էության վկայում են նաև այդ մասին: Այսինքն` միգուցե մեծ հաշվով կարևոր էլ չէ ստորագրությունը մնո՞ւմ է, թե՞ ետ է կանչվում: Ծառուկյանին պարզապես անընդհատ հիշեցնում են հուշագրի մասին ընդամենը հենց այդ խոսքի ու գործի միֆը քանդելու և միևնույն ժամանակ` նաև ԲՀԿ առաջնորդին իշխանական համակարգի տրամաբանության մեջ վարկաբեկելու համար, քանի որ նա փաստորեն ոչ միայն հասարակության մոտ է կեղծում` իր խոսքի ու գործի միֆը կառուցելով, այլ նաև, ըստ էության, իշխանական համակարգի համար է դառնում անվստահելի, երբ ասում է մի բան, հետո այլ բան անում և ասում:

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում չի վայելում լիակատար վստահություն: Սերժ Սարգսյանը ներկայումս փորձում է ցույց տալ, որ, այսպես ասած, իր հիմնական հակառակորդ դիտվող թևին այլևս վստահել չի լինի, և այդ թևն իրականում աչքի է ընկնում անկանխատեսելիությամբ, հետևաբար, մեղմ ասած, ռիսկային է նրա հետ որևէ հույս կամ պլան կապելը:

Դա Սերժ Սարգսյանը փորձում է անել նրանց համար, ովքեր իշխանության մեջ կարող էին կանգնած լինել երկընտրանքի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում