Թողարկվել է Skype 6.0 տարբերակը՝ Windows և OS X օպերացիոն պլատֆորմով համակարգիչների համար: Այս մասին ասվում է տեսակապի ծառայության պաշտոնական բլոգում:
Այժմ հնարավոր է Skype մտնել՝ օգտագործելով Facebook սոցիալական ցանցի կամ Microsoft-ի ծառայությունների լոգինն ու ծածկագիրը: Դա նոր օգտատերերին կազատի գրանցման գործընթաց անցնելու անհրաժեշտությունից:
Skype-ի օգտատերերը հնարավորություն են ստացել իրենց հեռախոսագրքերից հաղորդագրություններ ուղարկել դեպի Hotmail, Outlook.com և Windows Live Messenger: Ապագայում մշակողները հնարավորություն կտան զանգահարել Windows Live Messenger-ի օգտատերերին ձայնային կամ տեսակապով:
Skype-ը թարմացրել է ինտերֆեյսն ու 6 նոր լեզուներ ավելացրել՝ սերբերեն, խորվաթերեն, սլովակերեն, սլովեներեն, կատալոներեն և թաիլենդերեն: «Չաթերն» այժմ հնարավոր է բացել տարբեր պատուհաններով:









































