Իսրայելի իշխանություններն ուղղակի համաձայնագիր չեն կնքել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ՝ կրակի ժամանակավոր դադարեցման շուրջ: Այս մասին իսրայելական «Գալեյ Ցախալ» ռադիոկայանի եթերում հայտնել է երկրի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա Ամոս Գիլադը:
«Կարելի է կտրականապես հայտարարել, որ ոչ մի համաձայնագիր ՀԱՄԱՍ-ի հետ չի եղել, երբեք չի եղել և չի լինի: Միակ բանը, որ ասվել է, այն է, որ կլինի լռություն: Մենք շահագրգռված չենք բռնության սրմամբ»,- ասել է Գիլադը:
Ընդ որում, Իսրայելի ՊՆ պաշտոնյան ընդգծել Եգիպտոսի կարևոր դերակատարությունը Գազայի հատվածից հրթիռային հարվածները դադարեցնելու հարցում: «Եգիպտացիները ապշեցուցիչ հատկություն ունեն՝ ՀԱՄԱՍ-ին բացատրելու, որ իրենց հիմնական շահը Իսրայելի դեմ հարձակումներն ու ահաբեկչության կիրառումը չէ»,- ասել է Գիլադը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելը և Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍշարժումը ոչ պաշտոնական հաշտություն են կնքել Եգիպտոսի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո:









































