Հոկտեմբերո 24-ին Լոս Անջելեսի արվարձաններից մեկում՝ Դաունիում, անհայտ հանցագործը կրակել է 5 մարդու վրա,- հաղորդում է The Los Angeles Times-ը:
Հանցագործը կրակ է բացել հրշեջ սարքավորումներ արտադրող «ԱՄՆ հրշեջ պաշտպանություն» ձեռնարկության տարածքում, իսկ հետո ներխուժել այն տուն, որտեղ ապրում են ընկերության սեփականատերերը:
Հարձակման հետևանքով մեկ կին ու մեկ տղամարդ սպանվել են ձեռնարկության տարածքում, ևս մեկ կին սպանվել է տանը: Երկու վիրավորներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ զոհերից մեկը հասցրել է հարձակման մասին տեղյակ պահել փրկարար ծառայություններին:
Դաունիի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Դին Միլլինգանը հայտնել է, որ մարդասպանը, ամենայն հավանականությամբ, ավտոմեքենայով թաքնվել է հանցանքի վայրից:








































