Ինչպես հայտնել էինք Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է իր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկումն այս մասին.
«Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Դա շատ ավելին է, քան երբևէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով:
Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը:
Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում»:
Րաֆֆի
25 հոկտեմբերի 2012
Երևան