Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 5 տարում Իրանի կառավարության եկամուտներն աճել են միջինը 24 տոկոսով: Այս մասին նշված է նախագահական գրասենյակի զեկույցում:
Ըստ այդ զեկույցի՝ հաշվետու ժամանակահատվածում 22 տոկոսով աճել են հարկային եկամուտները, ինչը, սակայն, 3.5 տոկոսով պակաս է զարգացման հնգամյա պլանով նախատեսվածից:
Օգոստոսի 10-ին Իրանի Պետական հարկային կազմակերպության տնօրեն Ալի Ասկարին հայտարարեց, որ ընթացիկ տարվա բյուջեում նախատեսված է 340 տրիլիոն ռիալի (մոտ 27.7 միլիարդ դոլարի) հարկային եկամուտների ստացում:









































