Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սոչիի գինը

Մինչ Սերժ Սարգսյանը Լատվիայում հայտարարում է, թե մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի դիրքորոշման մեջ առաջընթաց է գրանցվել և հավանական է Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրում, Ադրբեջանը շփման գծում հերթական հայ զինվորին է սպանում:

Սրանում, իհարկե, զարմանալի քիչ բան կա, եթե հիշենք, թե ինչպես էր նույն Սերժ Սարգսյանը Սոչիում նախագահների հանդիպման ժամանակ «քահ-քահ» ծիծաղելիս լուսանկարվում, այն դեպքում, երբ հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ Ադրբեջանը հերթական հայ զինվորն էր սպանել: Այնպես որ, զարմանալի բան չկա, որ Սերժ Սարգսյանի ծիծաղից հետո Ադրբեջանը մի հայ զինվոր էլ է սպանում:

Դա՞ է արդյոք Ադրբեջանի դիրքորոշման առաջընթացը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը: Եթե, իհարկե, կատարվածը համեմատելու լինենք 2010 թվականի հունիսի 17-ի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած դիվերսիայի հետ, ապա Ադրբեջանի դիրքորոշումն իսկապես առաջընթաց է գրանցել:

Եթե այն հանդիպումից հետո ադրբեջանական դիվերսանտը միանգամից 4 հայ զինվոր սպանեց, ապա այժմ ադրբեջանական դիպուկահարը սպանել է ընդամենը մեկ հայ զինվոր: Այս ամենը զավեշտի կհասներ, եթե խոսքը չլիներ մարդկային ողբերգությունների մասին, որ ապրում են հայ զինվորների հարազատներն ու բարեկամները: Եվ կրկնակի ողբերգություն է այն, որ այդ մարդկանց շահերը պաշտպանելուն կոչված պետական այրերի պահվածքը բացարձակապես համարժեք չէ այդ ողբերգություններին:

Ավելին, թող տարօրինակ չթվա, սակայն արդեն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը հենց միտված է նման իրողությունները խրախուսելուն: Մնում է միայն հասկանալ, որն է այս ամենի նպատակը: Մենք գործ ունենք ընդամենը անմեղսունակ պետական դիվանագիտությա՞ն հետ, թե՞ կան ավելի գլոբալ քաղաքական հաշվարկներ՝ կապված կա՛մ Հայաստանի ներքին իրավիճակի, կա՛մ ղարաբաղյան հարցում սպասվող հնարավոր զարգացումների հետ:

Վերջիվերջո, սահմանային զոհերը իշխանությունների համար կարող են գործիք դառնալ երկրի ներքին կյանքում հասարակությանը պատերազմով ահաբեկելու և հասարակական բողոքի դրսևորումներն այդպիսով կանխելու համար: Մյուս կողմից էլ՝ սահմանային զոհերը կարող են օգտագործվել հասարակությանն այն համոզմանը հասցնելու համար, որ, ի վերջո, պետք է համաձայնություն տալ շփման գոտում միջազգային խաղաղապահների տեղակայմանը, որովհետև միայն նրանք կարող են կանխել հայ զինվորների մահը:

Չի բացառվում նաև, որ այս ամենում Հայաստանի իշխանություններն ընդամենը անզոր դիտորդի դերում են, և Ադրբեջանին սպանությունների «արտոնագիր» տրամադրում են միջնորդները Հայաստանին խաղաղապահների հարցում համաձայնություն պարտադրելու համար: Իսկ իշխանությունն էլ անզոր է այս հարցում հակադրվել նման քաղաքականությանը, քանի որ հակադրության համար անհրաժեշտ է ներքին լեգիտիմություն, ինչը Հայաստանի իշխանությունը չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում