Ուկրաինայի Չերկասի շրջանի Ուման շրջկենտրոնի բնակիչները բաց նամակ են հղել իտալացի երգիչ Տոտո Կուտունիոյին, որը պատարաստվում է այդ քաղաքում հանդես գալ ընտրություններից մի քանի օր առաջ: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Ումանի բնակիչները նրան նախազգուշացրել են ընտրությունների մասին օրենսդրության խախտման հնարավորության, մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիների կողմից նախընտրական քարոզչության անցկացման արգելքի մասին: Նամակի հեղինակները մատնանշել են «Ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» օրենքը, որը վերաբերում է նաև հաջակցություն կոնկրետ թեկնածուի անցկացվող համերգների, ներկայացումների և մարզական մջոցառումների մասնակցությանը:
Կուտունիոյի համերգը Ումանում նշանակված է հոկտեմբերի 26-ին: Նամակի հեղինակների խոսքով՝ այն «գովազդվում է՝ որպես իշխող կուսակցության թեկնածու հանդիսացող Անտոն Յացենկոյի աջակցության նպատակով անցկացվող միջոցառում»:
Գերագույն Ռադայի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: Նախընտրական արշավի ժամանակ, ընդդիմության ներկայացուցիչներն արդեն ԿԸՀ բողոքներ են ներկայացրել՝ կապված «Ռեգիոնների կուսակցության» քարոզչական միջոցառումների հետ, որոնցում մասնակցություն էին ունեցել Ժան Կլոդ վան Դամը (Կագարլիկում ներկայացրել է «Անզուսպները 2» ֆիլմը՝ աջակցություն հայտնելով իշխող կուսակցության ներայացուցիչներից մեկին) ու ռուսական «Լյուբե» խումբը:









































