Հետազոտողները պարզել են, որ քթում ռնգայնության առաջացումը, հարբուխը, արցունքահոսությունը, գլխում ծանրության զգացումը ոչ միայն մրսածության, այլև աշնանային ալերգիայի ախտանիշներ:
Տարվա այս սեզոնին գոյություն ունեն բազմաթիվ գրգռիչներ՝ օրինակ, տերևների նեխման հետևանքով առաջացած բորբոսի սպորները: Բացի այդ՝ դիտարկվում է փոշու քանակության կտրուկ աճ, ինչը նույնպես հանդիսանում է ալերգիայի հարուցիչ:
Մասնագետները հաստատում են, որ ալերգիան կարելի է զանազանել մրսածությունից, չնայած ախտանշանները հաճախ շատ նման են: Տարբերել կարելի է հենց միայն նրանով, որ ալերգիայի դեպքում քթի արտադրությունը թափանցիկ է:
Հազը, փռշտոցը և ալերգիայի այլ ախտանիշներ, որպես կանոն, հանդես են գալիս օրվա որոշակի ժամերի կամ գործունության որոշ տեսակների ժամանակ: Իսկ մրսածության դեպքում նշված երևույթները մշտական բնույթ են կրում:
Աշնանային ալերգիայի պատճառ է հանդիսանում նաև հաստատություններում չոր օդը: Աշնանը և ձմռանը փոշու տզերը հասնում են ակտիվության գագաթնակետին: Ալերգիան արտահայտվում է ասթմայով, էկզեմայով և հարբուխով: Մասնագետները խորհուրդ են տալիս մշտապես օդափոխել փակ տարածքները:








































