Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ինչո՞ւ են փնտրում շեղվելու ուղիներ

Երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ, հայտարարեց, թե Հայաստանն անցնում է նախաձեռնողական արտաքին քաղաքականության: Այսինքն` Սերժ Սարգսյանը երևի թե համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական չէր: Բայց, բացի «ֆուտբոլային» դիվանագիտությունից, Հայաստանն անցած չորս տարիների ընթացքում այդպես էլ հանդես չեկավ որևէ այլ նշանակալից տարածաշրջանային քաղաքական նախաձեռնությամբ:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս Facebook-ում կատարելով իր հերթական գրառումը` արտաքին քաղաքականության թեմայով, Հայաստանի իշխանությանը կոչ էր անում անցնել նախաձեռնողական արտաքին քաղաքականության: Որպես առաջարկ Վարդան Օսկանյանը խոսում էր երեք քայլի մասին` ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման փոխարեն անցնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման քաղաքականության, անվտանգության երաշխավորության մասին պայմանագիր ստորագրել ԼՂՀ հետ` նախագահների մակարդակով, և հանել հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից: Վարդան Օսկանյանն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին: Ընդհանրապես, առաջին անգամ չէ, որ հնչում են այդօրինակ առաջարկներ կամ գնահատականներ: Իսկ որպեսզի հանկարծ չհնչի հարց, թե իսկ ինչու Վարդան Օսկանյանն ինքը, օրինակ, չէր վարում Արցախի ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ անկախության ճանաչման քաղաքականություն կամ ինչու Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ չէր տալիս ստորագրել ԼՂՀ նախագահի հետ անվտանգության պայմանագիր, Վարդան Օսկանյանն իր առաջարկները պայմանավորում է տարածաշրջանային նոր իրավիճակով:

Ի՞նչ են տալու Հայաստանին այդ քայլերը ներկայիս նոր իրավիճակում: Կամ, օրինակ, ինչո՞ւ մի քանի տարի առաջ հարմար էր ինքնորոշման իրավունքի ճանաչման քաղաքականությունը, իսկ հիմա հանկարծ հարմար դարձավ անկախության ճանաչման քաղաքականությունը: Ինչո՞ւ այդ քաղաքականությունը հարմար չէր, ասենք, Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան տանդեմի ժամանակաշրջանում: Ի՞նչը կամ ո՞վ էր խանգարում նրանց, որ Մադրիդի սկզբունքները ընդունելու փոխարեն, պետք էր ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ ակտիվորեն աշխատել, առավել ևս, եթե երկիրն էլ գտնվում էր, այսպես ասած, տնտեսական վերելքի վրա, արտագաղթ չկար, և շատ ու շատ վատ բաներ էլ չկային ներկայի համեմատ, ինչպես ներկայացնում են Վարդան Օսկանյանն ու շատ այլ գործիչներ: Չէ՞ որ դա պետության կարողունակության և միջազգային հեղինակության տեսանկյունից ամենապատեհ ժամանակն էր առավելագույն խնդիրներ ձևակերպելու համար: Գուցե եթե այդ ժամանակաշրջանից շեշտադրումը կատարվեր հենց անկախության ճանաչման վրա, այսօր արդեն հնարավո՞ր կլիներ ինչ-որ արդյունքների մասին խոսել: Ինչո՞ւ չի իրականացվել այդ քաղաքականությունը, կամ ինչո՞ւ այն չի եղել արդյունավետ, եթե իրականացվել է:

Նախկին արտգործնախարարն առաջարկում է նաև պայմանագիր կնքել Ղարաբաղի հետ` որպես անկախության ճանաչմանը փոխարինող քայլ, որը Ադրբեջանին կհասկացնի, որ Հայաստանը լուրջ է տրամադրված ճանաչման ուղղությամբ: Ղարաբաղի հետ առանց անկախության ճանաչման պայմանագիր ստորագրելու առաջարկները կարծես թե հայտնի անեկդոտն են հիշեցնում փորված փոսն ընկածի մասին` «մի անգամ էլ եմ փորձում դուրս գալ այս փոսից, եթե չստացվեց գնում եմ տուն»: Հայաստանը Ղարաբաղի հետ միջպետական մակարդակի տարբեր հարաբերություններ է հաստատել, նաև միջպետական բյուջետային դոտացիա է տրամադրում: Եվ ի՞նչ, որքա՞ն են դրանք սթափեցրել Ադրբեջանին: Ստացվել է, որ «մի անգամ էլ ենք պայմանագիր կնքում»: Իսկ եթե էլի՞ չստացվեց, եթե Ադրբեջանին դրանից ոչ մի բա՞ն:

Ինչո՞ւ է Հայաստանը փնտրում Ղարաբաղը չճանաչելու ուղիներ:

Իշխանությունը հայտարարում է, թե դեռ վաղ է: Ընդդիմադիրները չեն կարող նույն բանը հայտարարել, ու այնպիսի տպավորություն է, որ պայմանագրի առաջարկը հնչում է ընդամենը մի ուրիշ բան ասած լինելու համար, միայն թե չճանաչել և խուսափել ճանաչման մասին խոսելուց, որովհետև դա կարող է` դուրս է միջազգային քաղաքական կոնյունկտուրայից, և այդ մասին խոսելը կարող է դժկամություն առաջացնել ազդեցիկ քաղաքական բևեռների մոտ և ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի համար նրանց կարևոր աջակցությունից: Համենայնդեպս, անհասկանալի է, երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը խուսափում են խոսել հարցի էության` տվյալ դեպքում ճանաչման մասին, այլ փորձում են գտնել տարբեր ձևեր այն շրջանցելու համար: Ի՞նչ, եթե այդ պայմանագիրը չլինի, Ադրբեջանը կամ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Հայաստանը առավելագույն չափով օգնելու է Ղարաբաղին որևէ ագրեսիայի դեպքում:

Ղարաբաղի անկախության ճանաչումը վաղուց արդեն Հայաստանի համար պետք է լինի ոչ թե ինչ-որ բանի հետքերով գնալու գործիք, այլ տարածաշրջանում հենց նոր իրավիճակ, Հայաստանի նժարին նոր կշիռ և նշանակություն հաղորդելու միջոց: Այս իմաստով, անգամ ընդդիմադիր առաջարկները ընդամենը պարունակում են իրադարձությունների զարգացման հետևից գնալու, ոչ թե իրադարձություններ զարգացնելու տրամաբանություն: Այսինքն` տրամաբանության առումով իշխանությունն ու ընդդիմությունը,- քանի որ տվյալ պարագայում Վարդան Օսկանյանն է թոփ մեկ ընդդիմությունը,- գործում են միևնույն տրամաբանական շրջանակում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա այնպիսի տպավորություն է, որ դրանք Հայաստանի քաղաքական դասի համար դարձել են պահեստայինի պես մի բան, երբ ասելու որևէ բան եթե չլինի էլ, արձանագրությունների թեման կա ու կա:

Հայաստանին իսկապես պետք է որակապես, բովանդակային և նաև գաղափարական առումով լիովին նոր արտաքին քաղաքականություն: Այստեղ, թերևս, քննարկելու հարց էլ չկա: Պետք է քննարկվեն նոր գաղափարները, հարևանների հետ փոխհարաբերության նոր մտահղացումները, Հայաստանի ռեգիոնալ և նաև համաշխարհային դերի շուրջ սխեմատիկ առաջարկները: Մինչդեռ դրանք չկան, որ հետո էլ քննարկում լինի: Հայաստանում արտաքին քաղաքականության ընդդիմախոսությունը` ինչպես, թերևս, ընդհանրապես քաղաքական ընդդիմախոսությունն ամբողջությամբ, ամփոփվում է այս ԲԱՆԸ այլ ԿԵՐՊ անելու տրամաբանության մեջ, իսկ ահա ԱՅԼ բան անելու տրամաբանության առումով հիմնականում կա՛մ խորհրդավոր, կա՛մ ոչինչ չասող լռություն է: Այդ տեսանկյունից, հատկապես տասը տարի արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարած գործչից ակնկալիքները, թերևս, ավելի մեծ պետք է լինեն, և Վարդան Օսկանյանը հանրությանը ոչ միայն նոր ձևեր պետք է առաջադրի, ինչն, օրինակ, բավական հաջողությամբ իրականացրեց քաղաքացիական սեկտորում գործունեության իմաստով` «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով, այլ արտաքին քաղաքականության առավել պրոֆիլային ուղղության պարագայում առաջարկի ավելի շատ նոր գաղափարներ` փորձելով ընդլայնել հայաստանյան շահագրգիռ հանրույթի տեսադաշտը, մտահորիզոնը և մղել քննարկումների, որոնումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում