Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը կարող է «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին:
Հոլանդացին արդեն իսկ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը իտալական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Football Italia-ն`հղում կատարելով 7Gold-ին:
Հիշեցնենք, որ նախկինում Ալեգրիին փոխարինելու գլխավոր հավակնորդը նրա օգնական Մաուրո Տասոտին էր:
Նշենք, որ Ռայկարդը մեծ ակումբների հետ աշխատելու հսկայական փորձ ունի, քանի որ ժամանակին մարզել է «Բարսելոնա»-ն:







































