Էկվադորը Մեծ Բրիտանիային խնդրել է Ջուլիան Ասանժին թույլատրել բուժվել հիվանդանոցում, եթե նման անհրաժեշտություն լինի: Այս մասին հայտնել է Էկվադորի ԱԳ նախարարի տեղակալ Մարկո Վինիսիո Ալբուհան:
Նա նշել է որ ներկայումս Մեծ Բրիտանիան քննարկում է այս խնդրանքը:
Հարավամերիկյան պետության ԱԳՆ-ն մտավախություն ունի, որ WikiLeaks-ի հիմնադիրը կարող է առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ:
Վինիսիոն նշել է, որ անհրաժեշտ է ավստրալացուն հիվանդանոց տանել, ինչի համար պետք է Բրիտանիայի կառավարության թույլտվությունը:
Մեծ Բրիտանիան Ասանժի վատառողջ լինելու մասին չի տեղեկացվել:
41-ամյա ավստրալացին, իր խոսքով` աշխատոււմ է օրական 17 ժամ և ակտիվորեն ֆիզիկական վարժություններ է անում, որպեսզի առողջական վիճակը չվատանա:
Նա ասել է, որ իր առողջական վիճակը դանդաղորեն վատանում է, որ ինքը թոքերի հետ կապված խնդիր ունի, հազում է:
Շվեդիայում Ասանժին կասկածում են այդ երկրի տարածքում 2 կնոջ բռնաբարելու համար: WikiLeaks-ի հիմնադիրը հերքում է մեղադրանքները: Նա մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կհանձնեն ԱՄՆ-ին, որտեղ նրան կարող եմ դատել ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար:










































