Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը լինելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ Սահակյանի` ԱԺ ընտրություններից հետո Աբրահամյանը զբաղված է եղել նույն գործառույթներով, այսինքն` չի դադարել շտաբի պետ լինել:









































