Արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում` խոսելով ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Սիրիա ներխուժելու հավանականության մասին, նշել է, որ ՆԱՏՕ-ն դեռևս ունի Աֆղանստանի խնդիրը, որը դեռ շատ տարիներ պետք է պահանջի և´ ռեսուրսներ, և´ մարդկային զինված ուժեր, և´ քաղաքական դիրքորոշումներ, և այլն, և այս պայմաններում ՆԱՏՕ-ի համար բոլորովին նպատակահարմար չէ մխրճվել միջինարևելյան ճահճի մեջ:
«Իրենք մեծ հաճույքով նայում են, թե ինչպես է Թուրքիան մխրճվել այդ ճահճի մեջ: Թուրքիայի բավական նորմալ զարգացման գիծը քանդվում է, և այդ երկրի խնդիրները գնալով շատանում են: Ինչո՞ւ, որովհետև մխրճվեց այդ ճահճի մեջ, որտեղ Թուրքիան դեռ շատ բան է կորցնելու: Այնպես որ, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն լրջորեն մտահոգված լինի Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծրագրելով»,- ասել է նա:








































