Հոլանդիայում երեխաները մոտ ժամանակներում հավանաբար կկարողանան երեք և ավելի ծնողներ ունենալ:
«Արդարադատության նախարարությունը պատրաստվում է քննարկել ընտանիքի երեք և ավելի անդամների ծնողական իրավունք տրամադրելու հնարավորությունը»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Վիբե Ալկեման:
Այդ կերպ Ծնողական իրավունքներ կարող են ստանալ նաև սերմնաբջջի դոնորները, ովքեր ցանկանում են իրենց երեխայի կյանքի հետ կապ ունենալ:
Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը մոտ ապագայում կքննարկվի երկրի խորհրդարանի կողմից:






































