Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին խոսել է թիմի՝ «Պարտիզան»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:
«Վաղվա խաղը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ եթե մենք հաղթանակ տանենք, ապա կարող ենք փլեյ-օֆֆ դուրս գալու լուրջ հայտ ներկայացնել:
Մեզ սպասվում է լուրջ մրցակից: Այժմ «Պարտիզան»-ն առաջխաղացում է ապրում: Նրանք մի քանի լուրջ ֆուտբոլիստներ ունեն: Ամեն պարագայում խաղը բարդ է ստացվելու»,- ասել է Ստրամաչոնին:








































