Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Պետք է ստեղծել ոչ թե հակառուսական, այլ Հայաստանի ազգային-պետական շահերին ծառայող այլընտրանք (տեսագրություն)

«Դիսկուրսն» այսօր կանդրադառնա Ռուսաստանի Դաշնության «Հայրենակիցներ» ծրագրին (որի միջոցով ՀՀ քաղաքացիները կարողանում են դյուրացված կարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն), որն իրականացվում է ԱՊՀ տարածքում, այդ թվում՝ Հայաստանում։ Վերջին շրջանում մեզանում այն դարձել է հասարակական-քաղաքական միջավայրի քննարկման առարկա։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ վարչապետը դեմ արտահայտվեց ծրագրին՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով ծրագիրը չի գոհացնում Հայաստանին։ Ռուսաստանը դրան հակադարձեց բավական կոշտ կերպով՝ հայտարարելով, թե Հայաստանից արտագաղթի պատճառը ոչ թե Ռուսաստանի իրականացրած ծրագիրն է, այլ մեր երկրում առկա ներքին խնդիրները։Սույն ծրագրի մասին կզրուցենք մեր հյուրերի՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի և Ռազմավարական քաղաքականության ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանի հետ։

 -Մեր ռազմավարական դաշնակից-գործընկերը դատարկում է Հայաստանը՝ լավ իմանալով, որ մենք ունենք ժողովրդագրական խնդիր։

 Տ.Ք.- Հարցը եկեք չբարդացնենք։ Խնդիր կա՝ մարդիկ արտագաղթում են։ «Հայրենակիցներ» ծրագրով չորս տարում ընդամենը տասը հազար մարդ է արտագաղթել։ Հայաստանից անհամեմատ ավելի շատ մարդիկ են արտագաղթում  Ամերիկա, Եվրոպա և նույն ՌԴ՝ այլ ծրագրերով։Արտագաղթի խնդիրը պետք է փնտրել մեր երկրում։ Ռուսաստանի կառավարությունը այդ ծրագրով փորձում է ուղղորդել մարդկանց հոսքը ԱՊՀ տարածքիցև լրացնել իր բացերը։ 

 -Իսկապե՞ս խնդիրը Հայաստանինն է և ոչ թե հայ-ռուսական հարաբերություններինը։

 Ա.Ա.- Այո, սովորաբար լայնամասշտաբ արտագաղթն ունենում է ներքին պատճառներ, և Ռուսաստան արտագաղթածների մեջ կարող է ոչ այնքան նշանակալի թիվ կազմել «Հայրենակիցներ» ծրագրով մեկնածներինը։ Սակայն կան էական նրբերանգներ, և դրանցից առաջինն այն է, որ սա կատարվում է պետական մակարդակով։ Այստեղ թվերը էական չեն։ Երկրորդ` այս դեպքում տեղի է ունենում քաղաքացիության կորուստ։«Հայրենակիցներ» ծրագիրն իրականացվում է եռաստիճան մակարդակով՝ ներկայացուցչություն (բարձրագույն ձևն է), ներկայացուցիչ (պարզ ձևը) և ժամանակավոր խումբ։ «Հայրենակիցներ» ծրագիրն իրականացվում է ԱՊՀ տարածքում և դրանից դուրս, բայց ընդամենը հինգ երկրում է իրականացվում բարձրագույն մակարդակով՝ Կենտրոնական Ասիայի երկրներ, Լատվիա և Հայաստան։ Այսինքն՝ տվյալ երկրները դիտարկվում են որպես դեմոգրաֆիական ներհոսքի առաջնահերթություն։ Ինչո՞ւ է Հայաստանը նման առաջնահերթության թիրախ։ Առաջինը՝ որովհետև մենք դա թույլ ենք տալիս։ Եթե շատերը ոգևորված են վարչապետի դժգոհությունից, ապա հիշեցնենք, որ այդ ծրագիրը դժգոհության արտահայտման նախորդ օրը չի սկսվել։

 – Մեր երկրի անվտանգության համար պատասխանատու և երաշխավոր հանդիսացող երկիրը նպաստում է Հայաստանից արտագաղթին։

 Տ.Ք.- Ի տարբերություն Արթուրի նշած հինգ երկրների, Հայաստանում պասիվ է վարվում այդ քաղաքականությունը։ Լատվիայում ևՂրղըզստանում նկատվող ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանում չկա։ Մենք հաշվի չենք առնում, որ կա «Գրին քարտ», որի դեմ, չգիտես ինչու, չենք բողոքում, կան Կանադա տեղափոխվելու ծրագրեր՝ բավական գայթակղիչ պայմաններով։

 – Խնդիրն այն է, որ մենք հույսներս դրել ենք մեր ռազմավարական դաշնակցի վրա…

 Տ.Ք.- Իմ կարծիքով՝ այդ պետությունը դեռևս իր պարտականությունները կատարում է։

 Ա.Ա.- Մենք դրանով ենք վճարում, հա՞։

 Տ.Ք.- Դա մեր խելքից էգալիս։

 Ա.Ա.- Ես տեսնում եմ մետրոպոլիա, որը փորձում է նեոգաղութատիրական մեթոդներով (այդ թվում՝ ժողովրդագրական) Հայաստանում վերականգնել իր ազդեցությունը։

 Տ.Ք.- Մենք այստեղ մի քանի մետրոպոլիա ունենք, որը, չգիտես ինչու, հաշվի չենք առնում։ Հայերը համարվում են լավ «գենետիկ մատերիալ», և բոլոր երկրները հասկանում են՝ որտեղ կան հայեր, այնտեղից մի օգուտ հաստատ կլինի։

Ա.Ա.- Ինչո՞ւ ենք մենք «հայրենակից»։

Տ.Ք.- Ռուսները, երևի, այդպես են պատկերացնում։

– Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է ծրագրին, բայց չի ասում, թե երբ կդադարեցվի այն։

 Ա.Ա.- Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կգնա այդ քայլին, որովհետև դա տհաճ նախադեպ կստեղծի։ Երկրորդ` դրան կխանգարի Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայությունը, որը ոմանք անվանում են ներդրումներ, բայց երբ տեսնում ես նման համապարփակ ներկայություն, դա ինձ համար, ներեցեք, էքսպանսիա է։ Երրորդ` մեր մետրոպոլիական պորտալարը դեռ կտրված չէ։

– Օրեր առաջ Հայաստանում ՌԴ դեսպանը հայտարարեց, թե հայերի ինքնությունը պահպանում է Ռուսաստանը, և այսօր արդեն ռուսական հեղինակավոր մեկնաբաններ իրենց բլոգներում գրեթե բաց տեքստով գրում են, թե առանց Ռուսաստանի՝ Հայաստանը կորած է, իսկ մեր ազգային դիրքերից հանդես եկող շրջանակներում լռություն է։

 Տ.Ք.- Պարտադիր չէ, որ ամեն ինչ արվի բաց տեքստով։ Դեսպանը պաշտպանում է իր երկրի շահերը, պարզապես Ռուսաստանը դեռ չի սովորել, թե ինչպես պետք է խոսել ուրիշ երկրների հետ։ Դրա պատճառով կորցրեց Լատվիան, Վրաստանը, հիմա էլ կարող է կորցնել Հայաստանը։ Մտածում են՝ գազը կանջատենք, շանտաժ կանենք, կաշխատի, բայց նույն Հայաստանը 20 տարում ցույց տվեց, որ շանտաժը չի աշխատում։ Մենք պետք է համարժեք պատասխան տանք, բայց չմոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանի համար դեռևս համար առաջին խաղացողն է։

Ա.Ա.- Ցանկացած անայլընտրանք քաղաքականություն մեծացնում է ռիսկերի գործոնը և ոչ ճկուն դարձնում քաղաքականությունը։ 20 տարի մենք ֆիքսում ենք, որ Ռուսաստանին այլընտրանք չկա։ Պետք է ստեղծել այդ այլընտրանքը, որն ունենալու է ոչ թե հակառուսական բնույթ, այլ ստեղծված է լինելու՝ ծառայելու Հայաստանի ազգային-պետական շահերին։ Մեր պետական շահերն են պահանջում ունենալ այլընտրանքներ։

– Շնորհակալություն հանդիպման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում