Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հալեպի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին չի այրվել. բոցը եղել է հարևանությամբ

Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին սիրիական բանակի և ընդդիմադիրների սահմանագծային շրջանում է: Եկեղեցին հրդեհելու մասին խոսակցությունները չափազանցված են: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ անդրադառնալով երեկ տարածված տեղեկություններին, թե Հալեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին է այրվել է:

Ըստ նրա՝ իրենք ևս երեկ լսել են նման լուրեր և ստուգել են: «Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է ընդդիմադիրների և սիրիական բանակի սահմանագծային շրջանում: Սուրբ Գևորգ եկեղեցին միտումնավոր ոչ ոք հրդեհի չի մատնել: Ճիշտ է միայն, որ ետևի պատերից մեկի մոտ բոց է եղել, որը եկեղեցու հետ որևէ առնչություն չունի: Երևի մարդիկ այդ բոցը տեսել են հեռվից և եզրակացրել են, որ հրկիզվել է Սուրբ Գևորգ եկեղեցին: Նախօրեին հրկիզվել էր հարևանությամբ գտնվող մայրապետների կենտրոնը, և ռումբի մի մասն ընկել էր եկեղեցու հարակից հատված»,- հստակեցրեց հալեպահայը:

Հակիրճ ներկայացնելով իրադրությունը Հալեպում՝ նա ասաց, որ Հալեպի հայաշատ «Նոր Գյուղ» թաղամասը շարունակում է ամայի մնալդիպուկահարների վտանգի առկայության պատճառով, բայց քաղաքի կենտրոնական հատվածներում կարծես թե հանդարտ է:

Անդրադառնալով սիրիահայերին աջակցող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնության առաջին խմբաքանակի իրացմանը՝ Ռայիսյանն ասաց, որ, ինչպես և ծրագրված էր, այն բաժին հասավ ոչ միայն սիրիահայերին, այլև արաբներին:

«Օգնության 400 արկղը բաժանվել է Կարմիր խաչի օգնությամբ, 50-ական ծրար ուղարկվել է Սիրիայի երկու քաղաքների կարիքավորներին, 100 ծրար օգնություն բաժանել են Ազգային առաջնորդարանի ներկայացուցիչները, իսկ մնացածն ամբողջությամբ բաժանվել է կարիքավոր հայերին և արաբներին»,- մանրամասնեց Ժիրայր Ռայիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում