«Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն հոկտեմբերի 23-ին հարցաքննել է «Սիվիլիթաս»-ի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Կարինե Հարությունյանը, դա սովորական հարցաքննություն է եղել, ոչ մի արտառոց հարց չի հնչել: Նա նշեց, որ հարցաքննվել է որպես վկա, իրեն ընդամենը 4-5 հարց են ուղղել:
«Դա պրոտոկոլ էր, գործընթացն իրենք սկսել են, հիմա բուռն գործունեություն են ծավալում: Քանի որ մտել են խաղի մեջ, մի կերպ պետք է դուրս գան այդ խաղից»,- ասաց Կարինե Հարությունյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում իրեն շատ հարգալից են վերաբերվել:










































