Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ մեկնաբանել է հանդիպումը:
«Մենք, այոˊ, վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ ունենք, բայց այն, որ խաղը բարդ է ստացվելու, այդ պատճառով չէ. մրցակիցն իրոք ուժեղ է:
Մենք այնպիսի խմբում չենք, որը կարելի է հաղթահարել ընդամենը երեք խաղ հետո: Սակայն ամեն ինչ անելու ենք, որ հաղթանակ տանենք: Ուզում ենք մրցելույթները շարունակել Չեմպիոնների Լիգայում, ոչ թե Եվրոպայի Լիգայում:
Իսպանիայի առաջնությունուն լավագույն մեկնարկը ցույց չտվինք, սակայն Չեմպիոնների Լիգայում դեռ ամեն ինչ կարգին է»,- Marca-ն փոխանցում է Մոուրինյոյի խոսքերը:







































