Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը չորեքշաբթի հայտնել է Կաթոլիկ եկեղեցու վեց հիերարխների անունները, որոնց նա կարդինալ կօծի նոյեմբերի 24-ին:
Ինչպես հաղորդում էր Catholic World News-ը՝ Կարդինալների կոլեգիայի անդամների թիվը ընդլայնվելու է՝ հասնելով 212-ի, իսկ կարդինալ-ընտրողների թիվը հասնելու է 120-ի: Ներկա դրությամբ նոր Պապի ընտրությանը մասնակցում է 116 կարդինալ: Նրանցից երկուսն արդեն 80 տարեկան են:









































