Եվրահանձնաժողովն այսօր դժգոհություն է ներկայացրել Microsoft ընկերությանը՝ օգտատերերին ինտերնետ բրաուզերի լիարժեք ընտրության հնարավորություն տրամադրելու հարցում մերժելու առնչությամբ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Հոակին Ալմունիան:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ խոսքն այն մասին է, որ 2011-ի փետրվարից 2012-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Windows 7 օպերացիոն համակարգի եվրոպական տարբերակում չի եղել բրաուզերի ընտրության հնարավորություն, հնարավոր է եղել միայն Internet Explorer-ի կիրառումը: Եվրահանձնաժողովը կարծում է, որ դա զգալի վնաս է հասցրել այլ բրաուզերներ ստեղծող ընկերություններին:
Microsoft-ը ներողություն է խնդրել Եվրահանձնաժողովի առջև և մասամբ ճանաչել իր մեղքը: Ընկերությունը բազմիցս ենթարկվել է ԵՄ կողմից հակամենաշնորհային հետաքննության, որն ավարտվել է 2009 թվականին, արդյունքում՝ կորպորացիան ստիպված է եղել ընդհանուր 1 մլրդ 700 հազար եվրո վճարել:










































