Մեծ Բրիտանիայում պաշտոնապես ավարտվել է անալոգային հեռուստատեսության դարաշրջանը: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, հիմա «մենք բոլորս ապրում ենք ապագայում, հեռարձակումն ամբողջ երկրում իրականացվում է միայն թվային եղանակով:
Վերջին բրիտանացիները, ովքեր անցում կատարեցին նոր ստանդարտին, Հյուսիսային Իռլանդիայի առավել հեռավոր շրջանների բնակիչներն էին»:
Հենց այս գիշեր այնտեղ անջատվեցին վերջին անալոգային հեռուստաալիքները: Միացյալ Թագավորությունում անցումը թվային հեռարձակման սկսվել է 2006թ.-ից:
Բրիտանացիները մատչում են ստացել շուրջ 40 ալիքների ժամանակակից ձևաչափի: Համաձայն մասնագետների գնահատականների՝ անցումը նոր տեխնոլոգիաներին երկրի վրա արժեցել է 630 մլն ֆունտ-սթեռլինգ (շուրջ 1 մլրդ դոլար):
Այդուհանդերձ, ապագայում հեռարձակման նման ձևաչափը թույլ կտա «խնայել» հաճախականությունները, քանի որ մեկ անալոգային հեռուստաալիքի փոխարեն մեկ հաճախականության վրա կարող են հեռարձակում իրականացնել մի քանի թվայիններ:










































