Բրիտանացի ռոք-երաժիշտ Էրիկ Քլեփթոնը, որը հայտնի է Ferrari-ների նկատմամբ մեծ սիրով, այս տարի ստացել է իտալական բրենդի իր տեսակի մեջ միակ մոդելը, որը ստեղծված է հատուկ իր համար:
Ըստ տարածված լուրերի՝ Քլեփթոնի սերը Ferrari-ների նկատմամբ ծագել է հեռավոր 1969-ին, երբ նրան է մոտեցել Ջորջ Հարիսոնը` Ferrari 365 GTC-ով: Ռոք երաժիշտը պարզապես հմայվել է նրա տեսքով:
Ներկայում կիթառահարը ոչ միայն ստացել է Ferrari-ի հերթական մոդելը, այլև դարձել է իր տեսակի մեջ միակ մոդելի՝ SP 12 EC-ի տերը:
Ավտոմեքենան ստեղծվել է Ferrari-ի մասնագետների՝ շեֆ-դիզայներ Ֆլավիո Մանցոնիի և Pininfarina ընկերության վարպետների կողմից:
SP 12 EC-ն արտացոլում է Էրիկ Քլեփթոնի՝ ավտոմեքենայի նկատմամբ ճաշակը: Մեքենայի դիզայնը հարգանքի տուրք է երաժշտի ամենասիրած մոդելներից մեկին՝ Ferrari BB 512i-ին:
SP 12 EC-ի առանձին տարրեր ու դետալներ հիշեցնում են BB 512i-ն, որը նրա կյանքը փրկել է ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ:
SP 12 EC-ը Քլեփթոնի պերֆեկցիոնիզմի ու նրա գեղագիտական բարձր ճաշակի մարմնավորումն է:
Ավտոմեքենան ունի վառ կարմիր գույն, սրահը պատված է իտալական թանկարժեք կաշվով, ունի 4,5-լիտրանոց շարժիչ` 640 ձիաուժ հզորությամբ:
Մեքենայի համար երաժիշտը վճարել է 4,7 մլն դոլար:









































