Ֆրանսիայի բնակիչները չեն կարողանում հրաժարվել ուտելու համար միանգամայն պիտանի մթերքները թափելու վատ սովորությունից: Համաձայն վիճակագրության՝ յուրաքանչյուր ֆրանսիացի տարեկան աղբամանն է նետում մինչև 20կգ մթերք:
Պարադոքսն այն է, որ բոլոր գիտեն ինչպես խուսափել դրանից: Պատասխանողների 89 տոկոսը հայտնել է, որ պետք է սառեցնել սննդի մնացորդները, 87 տոկոսը՝ դրանից նոր ճաշատեսակ պատրաստել, 86 տոկոսը ՝ պահպանել մթերքը հերմետիկ տարաներում: Ֆրանսիացիների 94 տոկոսը ստուգում է արտադրանքի պիտանելիության ժամկետը: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Սակայն գործնականում ամեն ինչ այլ է: 55 տոկոսը թափում է մթերքները պիտանելիության ժամկետի լրանալուն պես, 31 տոկոսը ամսական առնվազն մեկ անգամ նետում է սննդի մնացորդները, 21 տոկոսը նետում է մրգերը, 19 տոկոսը՝ բանջարեղենը:









































