Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում այսօր բացվում է մեկ կտավի ցուցադրություն: Այցելուները կարող են տեսնել հայտնի նորվեգացի նկարիչ էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունի «Ճիչ» կտավը:
Քանի որ «Ճիչը» ամենաթանկ արվեստի գործն է, որը երբևէ վաճառվել է աճուրդում, ապա թանգարանում կմեծացնեն անվտանգության միջոցառումները: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նկարիչի աշխատանքները վերջին տարիների ընթացքում հաճախ են դառնում առևանգման զոհ:
Ամենաաղմկահարույց գողությունը իրականցվել է 2004 թ. օգոստոսի 22-ին, երբ Օսլոյում Մունկի թանգարանից առևանգել էին «Ճիչ»-ի տարբերակներից մեկը, ինչպես նաև «Մադոննա» կտավը: Ոստիկանությունը կարողացել էր գտնել դրանք միայն մի քանի տարի անց:











































