Նյու Յորքի Կենտրոնական այգու աջակցությամբ զբաղվող կազմակերպությունը կստանա 100 մլն դոլար միլիարդատեր- հովանավոր Ջոն Փոլսոնից՝ հաղորդում է Associated Press-ը:
Համարվում է, որ սա ամենախոշոր նվերն է, որ երբևէ տրվել է հասարակական այգուն:
Այս նվիրատվության մասին հայտարարվել է 2012թ-ի հոկտեմբերի 23-ին: Ըստ Փոլսոնի խոսքերի՝ այգին ամենադեմոկրատականն է Նյու Յորքի հասարակական վայրերից: Նա վստահություն է հայտնել, որ իր նվիրատվությունը օգուտ կտա քաղաքի ամբողջ բնակչությանը:
Ինչպես նշել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Մուլմբերգը՝ հովանավորի նվերը երաշխավորում է, որ այգին կմնա «խաղաղ օազիս»:











































