Կնոջը կորցրած տղամարդիկ ավելի հաճախ են մահանում սիրելիի կորստից հետո, քան այրիացած կանայք: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցներին: Համապատասխան ռիսկը բարձր է 30 տոկոսով:
Պրոֆեսոր Խավիեր Էսպինոզի խոսքով՝ տղամարդիկ հաճախ պատրաստ չեն լինում իրենց կնոջ մահվանը: Այդ իսկ պատճառով կորուստը ուժեղ է անդրադառնում նրանց առողջության վրա, քանի որ կանայք, որպես կանոն, հետևում են ամուսինների ֆիզիկական և հուզական վիճակին: Այդ եզրակացությունը պրոֆեսորն արել է ՝ ուսումնասիրեով 1910-1930 թթ ծնված, ամուսնացած մարդկանց տվյալները:
Մեծ է մահվան վտանգը նաև երեխա կորցրած կանանց մոտ: Ընդ որում, երեխայի սեռն ու տնտեսական գործոնները որևէ դեր չեն խաղում: Այսպիսով՝ եթե կինը երեխա է կորցնում, նրա մահվան հավանականութունը բարձրանում է 133 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ երեխայի մահից հետո առաջիկա 3 տարիներին մոր մահվան ռիսկը 3 անգամ բարձրանում է:
Պատճառը շատ պարզ է. տրավմատիկ դեպքից հետո օրգանիզմում առաջանում են չափազանց մեծ պարունակությամբ սթրեսային հորմոններ: Դա հանգեցնում է դեպի սիրտ արյուն հասցնող զարկերակների նեղացմանը:










































