Ամերիկյան CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի Բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերը հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցներն ի վիճակի չեն կործանել Իրանի տնտեսությունը.
«Որքան հեռու գնա Իրանի միջուկային ծրագիրը, այնքան կխստացվեն Իրանի դեմ պատժամիջոցները: Իսրայելի Բանկը պատրաստվում է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների՝ ներառյալ Իրանի հետ զինված հակամարտությունը: Իրանում վատանում է տնտեսական իրավիճակը, սակայն անհնար է պատժամիջոցների օգնությամբ Իրանում կաթվածահար անել տնտեսական գործունեությունը:
Միևնույն ժամանակ, պատժամիջոցները քաղաքական ճնշում են հանդիսանում այաթոլլահների ռեժիմի վրա: Պատժամիջոցների հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես դրանց կարձագանքի Իրանի ղեկավարությունը»:






































