Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գիշերը Խուզեստան նահանգում գազատար է պայթել: Այս մասին հայտարարել է Խուզեստանի նահանգապետ Մոհամմադ Ռզա Ամալազադեն:
Վերջինիս խոսքերով՝ իրենց հաջողվել է մարել հրդեհը, սակայն դեռ հայտնի չեն պայթյունի պատճառները: Վնասված գազատարը գազ էր մատակարարում մի շարք արդյունաբերական օբյեկտների՝ թղթի գործարան, տեքստիլ ֆաբրիկա և այլն: Իրանի Ազգային գազային ընկերության տվյալներով՝ պայթյունը չի եղել ահաբեկչական գործողության հետևանք:









































