Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ԲԱՏԷ-ի դեմ խաղից հետո (3:0) «Վալենսիա»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, կիսվել է տպավորություններով:
«Մենք թիմային խաղ ցուցադրեցինք: Հենց դա էլ հարկավոր էր մրցակցի դաշտում հաղթանակ տանելու համար:
Անձամբ ինձ համար սա շատ կարևոր խաղ էր: Գոլերը միշտ էլ բարձրացնում են հարձակվողների տրամադրությունը: Էլ ավելի հաճելի է, երբ այդ գոլերը խփում ես Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Հուսով եմ՝ նույնը կկարողանամ անել նաև Լա լիգայում, որպեսզի թիմը բարձրանա մրցաշարային աղյուսակի ավելի բարձր տեղեր»,- Սոլդադոյի խոսքերն է մեջբերում Sportyou-ն:










































